Դասարանը՝ արվեստանոց. ինքնաշեն խաղալիքներ. ամփոփում

Այսօրվա ստուգատեսի ժամանակ 5 տարեկանները ցուցադրեցին իրենց տեխնոլոգիական հմտությունները` պատրաստելով ամանորյա ինքնաշեն խաղաղլիքներ։

Մանրամասները` տեսանյութում:

Դեկտեմբեր ամսվա նախագծեր

Դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացվելիք նախագծեր
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ
Անցկացման վայրը՝
 Արևմտյան դպրոցում, ընտանիքում, այգիներում
Պատասխանատուներ՝
 Մայրանուշ Համբարձումյան, Սիլվա Խաչատրյան

Աշխատանքային նախագիծ 27.11.2023-1.12.2023

Շաբաթվա նախագծեր՝

Շաբաթվա ստուգատեսը՝

Դասարանը՝ արվեստանոց. ինքնաշեն խաղալիքներ

Շաբաթվա բանաստեղծությունները՝

Աթաբեկ Խնկոյան` Ժամացույց

Продолжить чтение «Աշխատանքային նախագիծ 27.11.2023-1.12.2023»

Զանգակ TV #11

Զանգակ TV անդրադառնում է անցնող շաբաթվա ընթացքում 5 տարեկանների խմբում իրականացրած աշխատանքներին, ամսիկներին, ծեսերին…

Համակարգող` Մայրանուշ Համբարձումյան

Հաղորդավարներ` Նանար Սէրկէճեան, Ալբերտ Մելիքսեթյան`

Մի բուռ ձմեռ աշնան գրկում

Ջրվեժի անտառապարկում այսօրվա մեր օրն անցավ զարմանքի և հիացմունքի արտահայտությունների ներքո։ 5 տարեկանները սպասում էին Ջրվեժում տեսնել աշուն, բայց երբ տեղ հասանք ու տեսանք ձյան բարակ շերտի գորգը մեր ոտքերի տակ, միանգամից հարց առաջացավ. հիմա աշո՞ւն է, թե՞ ձմեռ։ Աշնան վերջը և ձմեռն ավետող սկիզբը միաձուլված, սպիտակն ու կանաչը միաձուլված` ստեղծել էին բնության զարմանալի պատկեր, որն էլ մենք վայելեցինք այսօր`

Այսօր մեզ մոտ կրկնակի տոն էր…

Այսօր նշեցինք Մարիայի և Ալեքսի ծննդյան տոները։ Մեր խմբասենյակում տիրում էր 5 տարեկաններին հատուկ աշխուժություն և եռուզեռ։ Ձևավորեցինք հոբելյարների ծննդյան քաղցրավենիքները, երգեցինք, շնորհավորեցինք, դե իսկ վերջում էլ` համտեսեցինք համովությունները`