«Բարձունքի հաղթահարում Համբարձման տոնի խաղերով» ճամփորդական ստուգատես 

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Ծեսն իրականացնել բացօթյա:
Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց: Այս տարի այն նշվելու է մայիսի 9-ին, և Արևմտյան դպրոցի 5-6 տարեկանները Համբարձման ծիսական ստուգատեսային նախագծերով կճամփորդեն դեպի Դդմաշեն։

Продолжить чтение ««Բարձունքի հաղթահարում Համբարձման տոնի խաղերով» ճամփորդական ստուգատես «

Հրազդանի կիրճում

Հրազդանի կիրճում 5-6 տարեկանները իրականացրին իրենց հերթական ստուգատեսը` ֆոտոպլեներ բնության գրկում։ Սովորողները լուսանկարեցին իրենց հանդիպած գեղեցիկ տեսարանները։ Մանրամասները տեսանյութում`

Ֆոտոշար`

Продолжить чтение «Հրազդանի կիրճում»

Համագործակցային ճամփորդություն Հրազդանի կիրճ

Վայրը` ք. Երևան, Հրազդանի կիրճ
Քայլարշավ Հրազդանի կիրճում
Օր՝  18.04.24
Մեկնում՝ 10:30
Վերադրաձ՝ 13:00
Ճամփորդության մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ
Ճամփորդության պատասխանատուներ` Մայրանուշ Համբարձումյան, Սիլվա Խաչատրյան
Ճամփորդության երթուղին

Համագործակցություն Զարուհի  Սեդրակյանի 5-6 տարեկանների խմբի հետ

  • Մեքենայով՝ Բաբաջանյան փողոց, Իսակովի պողոտա, Հաղթանակ կամուրջ, Սարյան փողոց 10֊15 րոպե
  • Քայլք-Ոտքով՝ Սուրբ Սարգիս եկեղեցի, Հրազդանի կիրճ, Մանկական երկաթուղի։ Երկաթուղու կայարանում հանդիպում ենք Զարուհի Սեդրակյանի խմբին։

Նպատակը՝ Կողմնորոշում տեղանքում, հայրենիքի`տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:
Ճամփորդելու, քայլելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը: Ապրիլիկ 2024ի շրջանակներում ֆոտոպլեների ստեղծում։

Продолжить чтение «Համագործակցային ճամփորդություն Հրազդանի կիրճ»

 «Ճամփորդում ենք Թումանյանով» ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատես. ամփոփում

Թումանյանական օրերի շրջանակում իրականացրիք  «Ճամփորդում ենք Թումանյանով» ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ և ներկայացման դիտում`

Ջրվեժի ձմռան սպիտակ հրաշքը և 5 տարեկանները

Ձմեռային տաք, ուրախ ու մարզական օր էր մեզ սպասվում Ջրվեժի անտառպարկում։ 5 տարեկանների տրամադրությունն ուղղակի բառերով նկարագրել չի լինի։ Սահեցինք, խաղացինք ձյունով, հիշեցինք ձմռան և ձյան մասին անցած մեր բանաստեղծությունները։ Շատ ուրախ, տպավորված և էմոցիաներով լի վերադարձանք դպրոց`

Ճամփորդություն Ջրվեժի անտառպուրակ. ձմեռային մարզական խաղեր

«Ձմեռային մարզական խաղեր 2024»

Օրը՝ հունվարի 19

Մեկնումը Բախշյան այգուց՝ 12:00

Մասնակիցներ՝ Արևմուտքի 5-6 տարեկաններ

Վայրը` Ջրվեժի անտառպարկ

Պատասխանատուներ`

  • Մայրանուշ Համբարձումյան, Սիլվա Խաչատրյան
  • Մադլեն Թերզյան
Продолжить чтение «Ճամփորդություն Ջրվեժի անտառպուրակ. ձմեռային մարզական խաղեր»

Շրջված երազը և 5 տարեկանները

Այսօր այն հազվադեպ հետաքրքիր օրերից էր, երբ մի տեղում հավաքվել էին կրթահամալիրի բոլոր 5 տարեկանները։ Միասին Հենրիկ Մալյանի անվան թատրոնում դիտեցինք <<Շրջված երազ>> ներկայացումը, որից հետո` իրականացրինք ընթերցողական ֆլեշմոբ`

«Դեկտեմբերիկ» ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-օրածես

Օրը՝ 15.12.2023
Ներկայացման սկիզբը՝ ժ. 12.00
Մեկնումը դպրոցից՝  11.00
Վերադարձը՝  14.00
Վայրը՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն
Ներկայացումը՝  Բիսեթ՝ Շրջված երազ
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատու՝ Մայրանուշ Համբարձումյան, Սիլվա Խաչատրյան


Հասցեն՝ Վարդանանց փող, 18 շենք
Ճամփորդությունն իրականացվում է փուլերով.

Продолжить чтение ««Դեկտեմբերիկ» ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-օրածես»

Մի բուռ ձմեռ աշնան գրկում

Ջրվեժի անտառապարկում այսօրվա մեր օրն անցավ զարմանքի և հիացմունքի արտահայտությունների ներքո։ 5 տարեկանները սպասում էին Ջրվեժում տեսնել աշուն, բայց երբ տեղ հասանք ու տեսանք ձյան բարակ շերտի գորգը մեր ոտքերի տակ, միանգամից հարց առաջացավ. հիմա աշո՞ւն է, թե՞ ձմեռ։ Աշնան վերջը և ձմեռն ավետող սկիզբը միաձուլված, սպիտակն ու կանաչը միաձուլված` ստեղծել էին բնության զարմանալի պատկեր, որն էլ մենք վայելեցինք այսօր`