«Թումանյանական օրեր» նախագիծ

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Տևողությունը՝ փետրվարի 7-մարտի 14

Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին, թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնում ենք սովորողների բանավոր ստեղծագործական երևակայությունը։

Խնդիրները՝ Թումանյանի ստեղծագործությունների յուրացում,ստեղծագործությունների մեկնաբանություն, քննարկում, տարածում, համագործակցային աշխատանքների կազմակերպում։

Ընթացքը՝

  • Ծանոթանում ենք  Հ. Թումանյանի կենսագրությանը
  • Ընտրում ենք հեքիաթը և նկարում Paint ծրագրով
  • Կատարում ենք ձայնագրություններ հետևյալ թեմաներով՝

Ի՞նչ գիտեք Հովհաննես Թումանյանի մասին

Ի՞նչ ստեղծագործություններ են ծանոթ ձեզ

Կատարել մի փոքր հատված որևէ բանաստեղծությունից

Ռոդարիական հնարքների կիրառում-Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում, որ ստացվի անսովոր մի հեքիաթ

Արդյունքները կամփոփվեն բլոգում։

Оставьте комментарий