Ձիավարում են երկարացված օրվա ճամբարականները

Ուսումնական ագարակն այն վայրերից է, ուր միշտ սիրով են այցելում բոլոր երեխաները։ Ընկեր Էդմոնի օգնությամբ երկարացված օրվա ճամբարականները ձիավարեցին` ձիավարության ընթացքում հետաքրքիր թեմաներով կիսվելով միմյանց հետ։ Սիրով ներկայացնում ենք մեր տեսանյութը`

Ճամփորդություն դեպի Օշական

Ուսումնական ճամփորդությունները միշտ սպասված են թե’ սովորողների, թե’ դասավանդողների համար, հատկապես երբ գիտես, որ դժվարություն պետք է հաղթահարես նպատակիդ հասնելու համար, արդեն իսկ ոգևորիչ է։ Այս անգամ 2.4 դասարանի սովորողների հետ հաղթահարեցինք Դիդի կոնդ բարձունքը, եղանք Մեսրոպ Մաշտոցի անվան եկեղեցում և տառերի պուրակում`