Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ուսումնական առաջին շրջանում իրականացրել ենք ինչպես օրացույցով սահմանված նախագծեր, այնպես էլ հեղինակային մշակված նախագծեր։ Հաջողված նախագծերից կառանձնացնեմ «Երկարացված օրվա ռադիո» նախագիծը։ Այն շատ սիրվեց սովորողների կողմից, քանի որ թեմաներն անընդհատ փոփոխվում էին, և, ըստ թեմայի, սովորողները կազմում էին հարցեր և իրենք էլ կազմակերպում հարցազրույցները։ Նախագիծը կլինի շարունակական նաև մյուս ուսումնական շրջանում։ Հաջողված նախագիծ էր՝ Այց Ուսումնական ագարակ․ Ձիավարություն նախագիծը։ Ուսումնական ագարակում ունեցել ենք բազում հետաքրքիր օրեր, կազմակերպել խաղեր, կենդանիների խնամք, ինչպես նաև ձիավարել ենք ընկեր Էդմոնի օգնությամբ։

Սեպտեմբեր ամսվա ամփոփում

Հոկտեմբեր ամսվա ամփոփում

Նոյեմբեր ամսվա ամփոփում

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Оставьте комментарий