Մարտ ամսվա նախագծեր

Մարտ ամսվա ընթացքում իրականացվելիք նախագծեր
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ
Անցկացման վայրը՝
 Արևմտյան դպրոցում, ընտանիքում, այգիներում
Պատասխանատուներ՝
 Մայրանուշ Համբարձումյան, Սիլվա Խաչատրյան

Բառուսուցում

1-ին շաբաթ

  •  Ծանոթանում ենք «Սար»  տառախմբի հետ, ուսումնական նյութ «Ամպն ու սարը» բանաստեղծություն

ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ

Հ.Թումանյան

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։

2-րդ շաբաթ

  • Ծանոթանում ենք «Տուն»  տառախմբի հետ, ուսումնական նյութ «Էս էն տունն է․․․» բանաստեղծություն
Продолжить чтение «Բառուսուցում»

«Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագիծ

Տևողությունը՝  01.03.2022-31.03.2023
Մասնակիցները՝ Արևմտյան
դպրոցի 5-6 տարեկաններ
Նպատակը՝  Ծանոթացում Աղայանի և Ռոդարիի մանկական ստեղծագործություններին
Խնդիրները՝
Բանավոր խոսքի, ստեղածագործական մտածողության, տրամաբանության, երևակայության կարողությունների զարգացում։

Продолжить чтение ««Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագիծ»

Զատիկ» ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ 15.03.2023- 07.04.2023
Մասնակիցները՝  Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մայրանուշ Համբարձումյան. Սիլվա Խաչատրյան
Նպատակը՝ Սովորողներին ծանոթացնել Զատկական ծեսին,  խորհուրդներին (ածիկացան,  ներկած ձու, ձուկ, չամչով    փլավ, զատկածառ), զատկական ավանդույթներին ու սովորույթներին

Продолжить чтение «Զատիկ» ուսումնական նախագիծ»

«Ձոն» ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ մարտի 1-ապրիլի 7
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության — խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում

Միջավայրը՝  դպրոց,  տուն,  բակ-պարտեզ

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

Продолжить чтение ««Ձոն» ուսումնական նախագիծ»