Մարզական համագործակցային նախագիծ

րը՝ մայիսի 10

Ժամը՝ 11:30

Վայրը՝ Արևելյան դպրոցի մարզադահլիճ

Տևողությունը՝ 30-45 րոպե

Մասնակիցներ՝ Արևմտյան և Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ

Համակարգողներ՝ Մայրանուշ Համբարձումյան, Սեդա Վիրաբյան

Նպատակը՝ խաղերի միջոցով մարզական հմտությունների զարգացում, մրցակցային և համագործակցային կարողությունների զարգացում, ծանոթացում 5 տարեկան ընկերների հետ։

Խնդիրները՝ էստաֆետային խաղերի իրականացում։

Ծրագրում՝

  • Շարային վարժություններ, նախավարժանք
  • Մարզական խաղեր

Բուլավաների արանքով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

Օղակների միջով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Օղակախաղ

Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից:

Անհրաժեշտ մարզական գույք.

Գնդակներ, օղակներ, բուլավաներ։

Արդյունքները՝ դասարանական բլոգում։

Оставьте комментарий