«Մեր ձեռքերով» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝  5 տարեկաններ

Տևողությունը՝ նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը

Նախագծի նպատակը՝

Սովորողին ընդգրկել ստեղծագործական գործունեության մեջ և այդ  ճանապարհով նրա մոտ գեղեցիկը զգալու և պատկերելու ունակությունը զարգացնել,զարգացնել ստեղծագործական միտքը, ուսումնասիրել նյութերը, զարգացնել գեղագիտական ճաշակը։

Նախագծի խնդիրները՝

  • Ստեղծագործական մտածողության զարգացում
  • աշխատանքային կարողությունների և հմտությունների ձևավորում
  • մնայուն արժեքի ստեղծում
  • շրջակա միջավայրի ձևավորում
  • տեսողական հիշողության և ձեռքի շարժման զարգացում

Ընթացքը՝

Սովորողը, նախօրոք ծանոթանալով կատարվելիք աշխատանքին, ունենում է անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները և ըստ հրահանգների, հերթականությամբ կատարում է աշխատանքը մինչ վերջնական արդյունքը հասնելը։

Արդյունքները ամփոփվում են բլոգում։

Оставьте комментарий