«Թթուդրիկի ծես» նախագիծ

Օրը՝

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, ծնողներ, հյուրեր։

Նպատակը՝ ծեսի մասին տեղեկությունների փոխանցում, հաշվելու, համեմատելու հմտությունների զարգացում։

Խնդիրներ՝ զանազանել բանջարեղենները, հաշվել, համեմատել, դասավորել երկուական, երեքական բանջարեղեններ, ինքնաշեն կշեռքով կշռել՝ ծանր ու թեթև բանջարեղենները համեմատել։

Ընթացքը՝ սովորողների մի խումբ լվանում է բանջարեղենները, մյուս խումբը՝ առանձնացնում, տեսակավորում։ Չափումներ անելուց, համեմատելով հետո կտրատում, համտեսում, պատմում համերի մասին, ապա անցնում թթվի թթվեցմանը։

Անհրաժեշտ բաղադրիչներ՝ կաղամբ, ծաղկակաղամբ, գազար, վարունգ, բազուկ, բրոկոլի, սխտոր, նեխուր, աղ, համեմունքներ, ջուր։

Արդյունքը՝ դասարանական բլոգում։

Оставьте комментарий