Վերլուծություն

Կարդալով հեղինակի դիտարկումները՝ ինքս մի քանի տարի հետ գնացի՝ հիշելով իմ դպրոցական տարիները, երբ դեռ շատ բան չէի հասկանում, բայց գալիս էի տուն ու բողոքում, որ չեմ կարողանում պատմության այդքան շատ տարեթվերն ու ամսաթվերը հիշել ու անընդհատ հարց տալիս՝ արդյո՞ք պետք է գալու ինձ հետագայում, ու փաստը մնաց փաստ, որ այդպես էլ պետք չեկավ ինձ կյանքի ընթացքում. պատմությունն ընդամենն օրինակ էր։ Ցավոք, կրթության այդ մոդելը շարունակվում է մինչ օրս։ Այն, ինչ անհրաժեշտ է կյանքի մարդ պատրաստելու համար շեշտադրումից դուրս է։ Պարտադիր պայման է նաև մասնագիտական կողմնորոշման վրա ավելի վաղ հասակում կենտրոնանալը, որ ընտրվեն ճիշտ մասնագետներ, որ մարդը սիրի ու ընտրի իր հոգուն ու մտքին հարազատ մասնագիտություն, որ հետագայում աշխատի սիրով ու նվիրումով։

Շնորհակալ եմ հոդվածի համար։