«Ամանորյա նախագիծ»

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Տևողությունը՝ դեկտեմբերի 1-ից 24 -ը

Նպատակը՝ նախապատրաստում  «Ամանորի ծես» տոնակատարությանը.

Խնդիրները՝

Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
Ստեղծել շնորհավորական բացիկներ
Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ
Ընթացքը՝

Կամփոփենք  մեր ունեցած գիտելիքները ամանորյա տոնակատարության վերաբերյալ: Համացանցից կգտնենք ամանորյա հետաքրքիր ֆիմեր և մուլտֆիլմներ, կդիտենք ու կքննարկենք  միասին: Կսովորենք ամանորյա երգեր՝ ռուսերեն, անգլերեն լեզուներով:

Տեխնոլոգիա՝

Նախօրոք ընտրում ենք այն ամանորյա զարդը կամ խաղալիքը, որը պետք է պատրաստենք։ Պատրաստելու ենք նաև ամանորյա գեղեցիկ բացիկներ։

Անհրաժեշտ են՝ գունավոր թղթեր, մկրատ, կարկին, գունավոր ֆլոմաստերներ, սոսինձ, կոճակներ։

Նկարչություն՝ Paint նկաչական ծրագրի օգնությամբ պատրաստում ենք տոնական բացիկներ

«Ամանորյա ռադիո» նախագիծ

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Տևողությունը՝ դեկտեմբիր 1-ից 24-ը

Նախագծի նպատակը՝ նոր գիտելիքների հաղորդում և  փոխանցում

Խնդիրները՝

  • նոր գիտելիքների համալրում
  • բանավոր խոսքի զարգացում
  • լսածը փոխանցելու կարողության զարգացում

Ընթացքը՝

Նախօրոք ընտրում ենք ամանորի հետ կապված հետաքրքիր թեմաներ, պատմություններ,  տեղեկություններ տվյալ թեմայի շուրջ, ուսումնասիրում ենք, քննարկում և վերջում պատրաստում ենք ռադիոթողարկում տվյալ թեմայի վերաբերյալ։

Արդյունքները կամփոփվեն բլոգում։