«Զատկական խոհանոց». խոհանոցային գործունեության ստուգատես

Օրը՝ 26.03.2024
Վայրը՝ Արևմտյան դպրոցի տարեկանների դասարան֊ լաբորատորիա
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի  5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մայրանուշ Համբարձումյան, Սիլվա Խաչատրյան
Նպատակը՝ Ծանոթացում զատկական ծիսական խոհանոցին, զատկական ուտեստների պատրաստում-ներկայացում:

Խնդիրները՝

  • ներկայացնել ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ մթերքները
  • ինքնուրույնության, ինքնասպասարկման դրսևորում
  • հաշվարկ, չափումներ, համեմատություններ կատարելու կարողությունների դրսևորում

Ընթացքը.
Սովորողները նախապատրաստում են խոհանոց-լաբորատորիան զատկական ուտեստներ պատրաստելու համար: Նախապես ընտրում են, թե զատկական ո՞ր կերակրատեսակն են պատրաստելու, ի՞նչ բաղադրիչներ են օգտագործելու, յուրաքանչյուրից որքա՞ն է հարկավոր: Ընթացքում պատմում են, թե ի՞նչ գիտեն Զատիկ տոնի մասին, ի՞նչ ուտեսներ են դրվում զատկական սեղանին և այլն: Պատրաստման ընթացքն ուղեկցվում է զատկական երգերով, զատկական ասիկներով:

Զատկական կերակուրներ

  • Ոսպով թաբուլե. անհրաժեշտ բաղադրիչները՝ խաշած ոսպ, կանաչ սոխ, համեմ, աղացած կարմիր պղպեղ+տոմատի մածուկ, աղ, սև պղպեղ, լիմոնի աղ, ձիթայուղ
  • Զատկական ձվածեղ, օճճա. անհրաժեշտ բաղադրիչները՝ ձու, թարխուն, համեմ, աղ, սև պղպեղ, այլուր, սոդա, ձիթայուղ։ Լցնել կաղապարների մեջ և տեղափոխել ջեռոց։

Զատկական ասիկներ

  • Տի˜զ- տի˜զ, Ակլատիզ,
    Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
    Պասը գնաց, Զատիկն եկավ,
    Այծն էլ խոտը կերել է:
  • Զատկեզատի՜կ է, նավակատի˜կ է, չամչե հատի˜կ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։

Զատկական երգեր

  • Գնացեք, տեսեք
  • Զարկ բոլոճիկ
  • Կարկաչա
  • Օր պար, ճոր պար
  • Խնկի ծառը ծաղկել է

Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:

Ամփոփում

Оставьте комментарий