Հունվարիկ 2024

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների  գործունեության արդյունքների ներկայացումն է:

Օրածեսիկը կազմակերպվում է շաբաթվա բոլոր օրերին, իսկ ծննդյան ծեսերի ժամանակ Օրածեսիկը կնվիրվի տվյալ հոբելյարին։ Յուրաքանչյուր դպրոց ունի իր ֆիքսված օրերը։  5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ գործունեության ոլորտի ամփոփում-ստուգատեսով:

9․01․2024․ 1-ին շաբաթ՝ Ազգային խաղերի, ընկուզախաղերի ստուգատես

16․01․2024․ 2-րդ շաբաթ` Մարմնամարզական ստուգատես

24․01․2024․ 3-րդ շաբաթ՝ Լողի ստուգատես

Հունվար ամսվա նախագծեր

Հունվար ամսվա ընթացքում իրականացվելիք նախագծեր
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ
Անցկացման վայրը՝
 Արևմտյան դպրոցում, ընտանիքում, այգիներում
Պատասխանատուներ՝
 Մայրանուշ Համբարձումյան, Սիլվա Խաչատրյան

«Դդմածես» նախագիծ

Ժամանակացույց՝ Հունվար, հունվարի 26 ` Ղափամայի ծես

Նախագծի նպատակը

  •  Դդմի մասին  նոր տեղեկությունների ձեռք բերում
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում, մասնակցություն

Գործունեության տեսակներ

  •  Paint-ով «դդմային կերպարներ»նկարել, պատմել նկարի մասին
  • Դդմային պատմության հորինում և ձայնագրում «Մի նախադասություն դու, մեկ նախադասություն ես» մեթոդով:
Продолжить чтение ««Դդմածես» նախագիծ»

Մարմնամարզական ստուգատես

Օրը` 16.01.2024
Ժամը՝ 11։00
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ
Անցկացման վայրը՝ Մայր դպրոցի մարմնամարզության դահլիճ
Պատասխանատու` Արման Մատինյան

Նպատակը`

Նպատակը՝ ստուգատեսի անցկացում ու սաների մարզական կարողությունների դիտարկում:
Խնդիրները՝

  • Մարզական գործունեությանը նախապատրաստվելու կարողության զարգացում /համապատասխան մարզահագուստ, մարզակոշիկներ/
  • Անվտանգության կանոնների պահպանում.

Ընթացքը.
Սովորողները կհագնեն իրենց գունավոր շապիկները, մարզակոշիկները

Продолжить чтение «Մարմնամարզական ստուգատես»

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես 2024

Աղբյուրը

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ
Ժամանակահատված՝ 08.01.2024-28.01.2024

Նպատակը՝ Ուսումնական գործընթացում բնագիտական, տեխնոլոգիական ձեռքբերումների, տեխնիկական ստեղծագործության կազմակերպման փորձի ներկայացում, խրախուսում ու տարածում: Ուսումնասիրել, դասակարգել երեխաների խաղալիքները (այս թվում ուսումնական գործիքներ՝ խոշորացույց, միկրոսկոպ, հեռադիտակ, կշեռք, վայրկենաչափ, ջերմաչափ, մետր, կողմնացույց, մարզական սարքեր, թվային միջոցներ, կենցաղային սարքեր՝ այդ թվում ջրի հաշվիչ, գազի հաշվիչ, էլեկտրաէներգիայի հաշվիչ, բույսեր, կենդանիներ) տանը և դպրոցում:

Աշխատանքային ուղղություններ՝

Յուրաքանչյուր սան (ծնողի օգնությամբ) ներկայացնում, պատմում է իր խաղաշխարհի մասին.

  • ինչ խաղալիքներով է խաղում, ով է նվիրել, որոնք են փչացել, ինչ են լինում փչացած խաղալիքները, հեծանիվները, սահնակները, ճոճերը և այլն.
  • խաղալիքների խումբ, որոնք իրեն արդեն պետք չեն, և չգիտի ինչ անել.
  • խաղընկերների հետ հավաքած խճանկարներ, մոդելներ, մակետներ, ռոբոտներ
  • համակարգչային խաղեր, որ խաղում է։
  • ի՞նչ է անում ուսումնական գործիքներով,
  • ի՞նչ սարքերից է կարողանում օգտվել,
  • պատմություն իր խնամած բույսի, կենդանու մասին:
  • ծնողի օգնությամբ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի հաշվիչների աշխատանքի ուսումնասիրում

Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է խմբում եղած խաղալիքները և խաղերը.

  • ինչ խաղալիքներով են խաղում, որտեղի՞ց են խաղալիքները.
  • որոնք են փչացել, ինչ են լինում փչացած խաղալիքները.
  • խաղալիքների խումբ, որոնք պետք չեն լինում, և չգիտեն ինչ անել.
  • Ինքնագլորներ․
  • ինչպես են խաղում երեխաները:
  • խմբում ինչպես են կիրառվում ուսումնական գործիքները.
  • ինչպես են դրանցով աշխատում-խաղում երեխաները։

Տեսանյութերը կամփոփվեն դասարանական բլոգում

Հանրակրթական դիջիթեք 2024

Հանրակրթական Դիջիթեքի կայքը

Տևողությունը՝ 08.01.2024-31.01.2024
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ
Անցկացման վայրը՝ Արևմտյանդպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ,  ընտանիք
Համագործակցություն՝  3-րդ դասարանի սովորողների հետ
Նպատակը՝

Հանրակրթական դիջիթեքը թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նախագծերի ստուգատես է: Դիջիթեք 2024 ստուգատեսի նպատակն է ներկայացնել հանրակրթության ուսուցման մեջ հեղինակային կրթական ծրագրի ուսուցումը թվային տեղեկատվական տեխոնոլոգիաների բնագավառում։ Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները, սաները ներկայանում են 2023 թվականի և ստուգատեսի ընթացքում այս բնագավառում իրենց կատարած աշխատանքներով։

Продолжить чтение «Հանրակրթական դիջիթեք 2024»

Ազգագրության փառատոն 2024

Տևողությունը՝ 08.01.2024-26.01.2023
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ, Վերնատուն, ընտանիքում
Համագործակցություն՝  Սեդա Թևանյանի, Լաերտ Գրիգորյանի և ծնողական համայնքի հետ

Продолжить чтение «Ազգագրության փառատոն 2024»

Ուսուցման առաջին շրջանի ամփոփում

Ուսումնական առաջին շրջանում րականացրել ենք նախագծեր ուսումնական օրացույցի
շրջանակում՝ ներառելով «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում ներառված
գործունեության ոլորտները (լեզվա-ստեղծագործական, մաթեմատիկաբնագիտական, տեխնոլոգիա-կերպարվեստ, երաժշտական, մարզական և այլն):«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի օրացույցով նախատեսված բոլոր նախագծերը։

Ըստ կարգի՝ յուրաքանչյուր օր սկսել ենք առավոտյան ընդհանուր պարապմունքով և նախավարժանքով։

Այս շրջանում բացակայություններ չեմ ունեցել:

Մասնակցել եմ ուրբաթ համերգներին,

Որպես թվային գործիք՝ օգտագործում ենք նոթբուք, պլանշետ: Պլանշետով եմ կատարում մատենավարությունը, ծրագրով պահանջվող մեդիաաշխատանքները՝ բլոգի սպասարկում, կայքի սպասարկում, էլեկտրոնային փոստի սպասարկում, ուսումնական նյութերի ստեղծում, մեդիագրադարանի սպասարկում, հեռավար աշխատանք, ինքնակրթություն։

Продолжить чтение «Ուսուցման առաջին շրջանի ամփոփում»