Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես 2024

Աղբյուրը

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ
Ժամանակահատված՝ 08.01.2024-28.01.2024

Նպատակը՝ Ուսումնական գործընթացում բնագիտական, տեխնոլոգիական ձեռքբերումների, տեխնիկական ստեղծագործության կազմակերպման փորձի ներկայացում, խրախուսում ու տարածում: Ուսումնասիրել, դասակարգել երեխաների խաղալիքները (այս թվում ուսումնական գործիքներ՝ խոշորացույց, միկրոսկոպ, հեռադիտակ, կշեռք, վայրկենաչափ, ջերմաչափ, մետր, կողմնացույց, մարզական սարքեր, թվային միջոցներ, կենցաղային սարքեր՝ այդ թվում ջրի հաշվիչ, գազի հաշվիչ, էլեկտրաէներգիայի հաշվիչ, բույսեր, կենդանիներ) տանը և դպրոցում:

Աշխատանքային ուղղություններ՝

Յուրաքանչյուր սան (ծնողի օգնությամբ) ներկայացնում, պատմում է իր խաղաշխարհի մասին.

  • ինչ խաղալիքներով է խաղում, ով է նվիրել, որոնք են փչացել, ինչ են լինում փչացած խաղալիքները, հեծանիվները, սահնակները, ճոճերը և այլն.
  • խաղալիքների խումբ, որոնք իրեն արդեն պետք չեն, և չգիտի ինչ անել.
  • խաղընկերների հետ հավաքած խճանկարներ, մոդելներ, մակետներ, ռոբոտներ
  • համակարգչային խաղեր, որ խաղում է։
  • ի՞նչ է անում ուսումնական գործիքներով,
  • ի՞նչ սարքերից է կարողանում օգտվել,
  • պատմություն իր խնամած բույսի, կենդանու մասին:
  • ծնողի օգնությամբ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի հաշվիչների աշխատանքի ուսումնասիրում

Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է խմբում եղած խաղալիքները և խաղերը.

  • ինչ խաղալիքներով են խաղում, որտեղի՞ց են խաղալիքները.
  • որոնք են փչացել, ինչ են լինում փչացած խաղալիքները.
  • խաղալիքների խումբ, որոնք պետք չեն լինում, և չգիտեն ինչ անել.
  • Ինքնագլորներ․
  • ինչպես են խաղում երեխաները:
  • խմբում ինչպես են կիրառվում ուսումնական գործիքները.
  • ինչպես են դրանցով աշխատում-խաղում երեխաները։

Տեսանյութերը կամփոփվեն դասարանական բլոգում

Оставьте комментарий